ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Կարմիր սատանաները» շրջագայում են

«Կարմիր սատանաները»  շրջագայում են
22.07.2016 | 01:20

Երեկվանից «Մանչեստր Յունայթեդը» դուրս եկավ ասիական շրջագայության: «Կարմիր սատանաների» հայտացուցակում տեղ է գտել քսանհինգ ֆուտբոլիստ, ու նրանց թվում է մեր Հենրիխ Մխիթարյանը: Տեղեկացնենք, որ ակումբի այս ամառային տրանսֆերային պատուհանում ձեռք բերած ֆուտբոլիստներից հայտացուցակում չկա միայն Զլատան Իբրահիմովիչը:

Օգտվելով առիթից ասենք, որ ակումբը մեծ հույսեր է կապում իր նոր գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի հետ, ակնկալելով, որ մանչեստրյան ակումբի համար նա կդառնա երկրորդ Ալեքս Ֆերգյուսոն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ